Վրաստանի վարչապետ և «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն ներկայացրել է կուսակցության քաղխորհրդի հայտարարությունը, որը արձագանքում է Վրաստանի վրա «եվրոպական բյուրոկրատիայի կողմից լայնածավալ, անհիմն և հաճախակի հարձակումներին»։ Նա ընդգծել է, որ ճնշումը վրացական ղեկավարության վրա շարունակվում է, քանի որ «Վրացական երազանք»-ը հրաժարվում է երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ։               
 

«Զինվորի և հաղթանակի միջև կանգնած է հրամանատարը»

«Զինվորի և հաղթանակի միջև կանգնած է հրամանատարը»
22.10.2016 | 00:23

ՀՀ ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանը, որ Ստեփանակերտում է, անդրադառնալով պաշտպանության ոլորտի խնդիրներին, ասաց, թե կառավարման համակարգում կարևորագույն բաղադրիչը խնդրի գնահատումն է. միչև չկատարվի ամբողջական ախտորոշում, դժվար կլինի ամբողջական արդյունքի հասնել։

«Ունենք ակնհայտ և ոչ ակնհայտ բազմաթիվ լուծելու խնդիրներ։ Շատ կարևոր եմ համարում նախևառաջ ֆիքսել, որ այդ խնդիրների առկայությունը չեմ գնահատում որպես նախկինում կուտակված թերությունների արտացոլում։ Ուղղակի մենք զարգանում ենք որպես համակարգ և զարգացման յուրաքանչյուր փուլում ունենք լուծելու համապատասխան խնդիրներ»,-նկատեց Վիգեն Սարգսյանը։


Նախարարի խոսքով՝ ինչքան շատ են զարգացումները, այնքան շատ ավելի բարդ են լուծվող խնդիրները։ «Մեր ամենամեծ խնդիրը զինված ուժերի և բանակի նկատմամբ ժողովրդական սիրո շատ յուրահատուկ արտացոլումն է, երբ մենք շատ բարձր ենք գնահատում սահմանին կանգնած զինվորին, ընդհանուր սիրում ենք բանակը, բայց հրաժարվում ենք հստակ ֆիքսել, որ զինվորի և հաղթանակի միջև միշտ կա հրամանատար։ Սա մեր գլխավոր խնդիրերից մեկն է՝ սպայի աշխատանքի թերգնահատվածությունը հասարակության կողմից»,-նշեց պաշտպանության նախարարը։ Վիգեն Սարգսյանն ընդգծեց, որ կա խնդիր լուծելու սպայի կերպարի ճիշտ ընկալման և սպայի սոցիալական պաշտպանության մակարդակը կտրուկ բարձրացնելու առումով։

Դիտվել է՝ 1998

Մեկնաբանություններ